Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում. «Եթե Ձեր զավակներն այդպես զոհվեին, Դուք ի՞նչ կանեիք»

Հունվար 24,2017 16:37

Պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթի տեքստը (Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով):

«Հարգելի՛ գործընկերներ,

2016 թվականի դեկտեմբերի 29-ին առավոտյան Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում Չինարի գյուղի մոտակայքում հայ-ադրբեջանական պետական սահմանում ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն հարձակման և ներթափանցման փորձ:

Հայկական կողմն արժանի հակահարված է հասցրել հակառակորդին, սակայն, ցավոք, ունի երեք զոհ՝ մեկ սպա և երկու զինվոր:

Ընդ որում՝ պետական սահմանի այդ հատվածում չկա և ոչ մի ռազմական օբյեկտ, դրա փոխարեն գնդակոծվել են սահմանից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դպրոցը և մանկապարտեզը:

Այսպիսով, խախտվել են խաղաղ բնակչության իրավունքները:

Հայաստանի տարածքում գտնվել է նաև հակառակորդի զոհերից մեկի դին:

Հարց է առաջանում. ինչպե՞ս է հայտնվել հակառակորդի դիակը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Փաստորեն, Ադրբեջանի և Ալիևի հանցագործ իշխանությունը հերթական դավադիր և նենգ քաղաքականությունն է իրականացնում: Սակայն ո՞վ պետք է պատասխան տա դրա համար, եթե ոչ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում և՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը:

Ո՞վ պետք է պատասխան տա զոհվածների ծնողներին և հարազատներին:

Ես հարցնում եմ դահլիճում նստած յուրաքանչյուրին: Եթե Ձեր զավակներն այդպես զոհվեին, Դուք ի՞նչ կանեիք:

Այո: Եվ պատահական չէ, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրող, և ապա, հետաքննություն իրականացնող սարքերի և տեխնիկական միջոցների ներդրմանը կտրուկ դեմ է Ադրբեջանի իշխանությունը, որովհետև մշտապես նա է խախտումներ իրականացնում:

Ուրեմն, պետք է բռնել այդ §ձեռքը¦ և տալ հանցագործի վարքագծի իրավական և քաղաքական գնահատականը:»

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031