Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմին

Փետրվար 02,2017 16:23

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց այցագրի ռեժիմի սահմանմանը, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»: Որոշմանը կողմ է քվեարկել 553, դեմ՝ 66 պատգամավոր, 28 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Եվրախորհրդարանի՝ ԵՄ-ի հետ վիզայի չեղարկման հարցերով զեկուցող Մարիա Գաբրիելն ակնկալում է, որ առանց այցագրի ռեժիմը կգործի արդեն մարտի վերջից. Վրաստանի քաղաքացիներն առանց այցագրի 90 օրով կարող են մուտք գործել Շենգենյան գոտի:

Ըստ ընդունված ընթացակարգի՝ Եվրախորհրդարանի քվեարկությունից հետո որոշումը պաշտոնապես հաստատում է ԵՄ խորհուրդը՝ նախարարների մակարդակով: Օրենսդրական փոփոխությունները կհրապարակվեն ԵՄ պաշտոնական ամսագրում այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաև ԵՄ խորհրդի նախագահող երկրի (Մալթա) համապատասխան ներկայացուցիչը:

Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո 21 օրվա ընթացքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728