Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների 8-նյակում է

Հոկտեմբեր 13,2026 20:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Ամերիկյան «Global Firepower» վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026 թ. աշխարհի ամենահզոր օդուժ ունեցող երկրների վարկանիշային նոր աղյուսակը։

Առաջին եռյակը գլխավորում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։ Չորրորդ տեղում Հնդկաստանն է, հինգերորդում՝ Հարավային Կորեան, իսկ վեցերորդ հորիզոնականում՝ Ճապոնիան։

Թուրքիայի ռազմաօդային ուժերը զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը։ Հայաստանի օդուժը 84-րդ տեղում է։

Իսկ սահմանակից մյուս հարևան երկրներից Իրանը 21-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 53-րդ և Վրաստանը՝ 87-րդ:

 

Ermeni Haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել