Լրահոս
Օրվա լրահոսը

2017 թվականի հունվար ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն աճել է 22,9 տոկոսով

Փետրվար 07,2017 14:45

2017 թվականի հունվար ամսին` 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 22,9 տոկոս աճ:

2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը կազմել է 168 741 մարդ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 965 տոննա ապրանք, որը 36,2 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար ամսին ուղևորահոսքը 103,8 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած:

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար ամսին 24,2 տոկոսով աճել է 2016 թվականի նույն ամսվա հետ համեմատած:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ  ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728