Լրահոս
Օրվա լրահոսը

Դրական տեղաշարժեր կան Տավուշի մարզի ոստիկանության աշխատանքում

Փետրվար 07,2017 19:54

Փետրվարի 7-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը տարեսկզբի աշխատանքային հանդիպումների շրջանակում խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դրական տեղաշարժեր կան մարզի ոստիկանության աշխատանքում, սակայն արդյունքները դեռևս հեռու են բավարար լինելուց, ուստի այս տարվա ընթացքում նախատեսվում է ոստիկանության կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ավելի սերտ աշխատանք:

Անդրադառնալով ոստիկանության խնդիրներին՝ ոստիկանության պետը, մասնավորապես կարևորեց համայնքային ոստիկանության կայացման անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև ընտանեկան բռնությունների դեմ  պայքարի և հատկապես անչափահասների հետ տարվող աշխատանքի խնդիրներին:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց առաջիկա համապետական ընտրությունների ընթացքում ոստիկանության դերին ու գործառույթներին՝ նշելով, որ Հանրապետության նախագահի պահանջն է՝ ընտրական ողջ գործընթացում առավելագույնս պահպանել օրենքի տառն ու ոգին, լինել բացարձակ արդար և անխոցելի:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրեց գյուղական շրջաններում ոստիկանության գործունեության և գյուղացու հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728