Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր փուլում է «Օհանյան-Օսկանյան» դաշինքի ցուցակի հարցը

Փետրվար 08,2017 14:26

«Ներկայում դաշինքի ձեւավորման վերջնական քննարկումներն ենք անցկացնում: Երբ հայտարարեցինք դաշինքի ստեղծման մասին, ասացինք, որ այն բաց է քաղաքական ուժերի, անհատների եւ հասարակական միավորումների համար: Այս պահին դաշինքն ընդլայնելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Երբ դաշինքը վերջնական տեսքի գա, կանցնենք տեխնիկական հարցերին՝ օրենքով սահմանված ժամկետների շրջանակում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ փուլում են «Օհանյան-Օսկանյան»  դաշինքի ընտրական ցուցակի կազմման աշխատանքները, ասաց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ կուսակցությունները եւ դաշինքներն իրենց ցուցակները պետք է ԿԸՀ  ներկայացնեն մինչեւ փետրվարի 16-ը:

Արեգնազ Մանուկյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ մամուլում այսօր շրջանառված տեղեկություններն այն մասին, որ արցախցի նախկին հրամանատար Սամվել  Բաբայանն է Օհանյան-Օսկանյան դաշինքի շուրջ բանակցությունները վարողը: «Պարոն Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, այլ մեկնաբանություն իր կողմից չեմ լսել»,-նկատեց մեր զրուցակիցը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728