Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ

Փետրվար 10,2017 14:27

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։

2017 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարից  ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն համայնքի բնակիչ, 1998 թ. ապրիլին ծնված  Տարոն Գևորգյանն իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում՝ իրենց տան հյուրասենյակում, հայտնաբերվել է Տարոն Գևորգյանի դին՝ գետնին պառկած: Վերջինիս եղբայրը հայտարարել է, որ նրա դին հայտնաբերել է ինքը՝  իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախված վիճակում, դանակով կտրել է հակավորման թելը, դիակը իջեցրել, տեղափոխել տան հյուրասենյակ ու պառկեցրել գետնին:

Զննությամբ նշված ծառի բնին կապված վիճակում հայտնաբերվել և վերցվել են 93սմ երկարության, իսկ գետնից` 87սմ երկարության երկտակ հակավորման թելեր:

ՀՀ ՔԿ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728