Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտիկների դաշինքը» միացավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

Փետրվար 15,2017 18:20

Հաշվի առնելով առաջիկա համապետական ընտրությունների դերն ու կարևորությունը Հայաստանի Հանրապետության առջև վերջին տարիներին ծառացած լրջագույն մարտահրավերներին դիմակայելու և ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի հիմքերը դնելու առումով` ԱԴ-ն, հավատարիմ իր հռչակած ռազմավարական դրույթներին, որոշեց՝

Այս շրջադարձային ու բախտորոշ ընտրությունները կարող են լուրջ հնարավորություն ընձեռել երկրում իրական ու անշրջելի փոփոխություններ իրականացնելու, ապագայում քաղբանտարկյալներից ու քաղհալածյալներից զերծ երկիր ունենալու համար, ուստի մենք գտնում ենք, որ ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիների պարտքն է դրան մասնակցելն ու հստակ դիրքորոշում արտահայտելը:

Ելնելով վերը շարադրվածից՝ ԱԴ-ն հայտարարում է՝

չնայած մեկ միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու նպատակով մեր գործադրած ջանքերը իրականացան մասամբ: Կասկածի տակ չդնելով ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի անկեղծ մղումը երկրում իրապես արմատական փոփոխություններ իրականացնելու առումով՝ հայտարարում ենք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միանալու մասին՝ միաժամանակ չբացառելով հետագա համագործակցությունը շահագրգիռ և ընդդիմադիր դաշտից հանդես եկող բոլոր քաղաքական ուժերի հետ, նպատակ ունենալով առաջիկա ԱԺ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728