Լրահոս
Օրվա լրահոսը

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փետրվար 23,2017 19:30

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհը և Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը: 

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն  միջհամայնքային ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

 ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728