Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Եվրախորհրդարանի պատգամավորների հանդեպ հետախուզում հայտարարելը դասական աբսուրդի ժանրից է»

Փետրվար 23,2017 22:30

Փետրվարի 23-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին` կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում կատարված վերջին փոփոխություններին:

«Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարել է բանակցային գործընթացը, այլ նաեւ իր ոչ ռազմավարական գործունեությամբ մարտահրավեր է նետել քաղաքակիրթ աշխարհին` թե Լապշինի հարցը, թե սեւ ցուցակի ընդլայնումը, թե Եվրախորհրդարանի պատգամավորների հանդեպ հետախուզում հայտարարելը ոչ այլ ինչ են, քան դասական աբսուրդի ժանրից: Դրանք զավեշտալի, ծիծաղելի եւ ոչ տրամաբանական քայլեր են, մի երկրում, որտեղ ոչ միայն սուլթանական բացահայտ կառավարում է ընթանում, այլեւ ընտանեկան կառավարում, ոչինչ զարմանալի չէ, որ տիկին Մեհրիբանը կարող է լինել փոխնախագահ, իրենց որդին լինի վարչապետ, մյուս աղջիկը պառլամետի նախագահ, մյուսն էլ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար: Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք նման պահվածքից»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728