Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցնում են կողմերին իրենց պարտավորությունները՝ զերծ մնալ ուժի կիրառումից

Փետրվար 26,2017 19:08 Share

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել կապված փետրվարի 25-ի գիշերը Ադրբեջանի հարձակման փորձի մասին.

«Ըստ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ այլ աղբյուրների, փետրվարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում հրադադարի ռեժիմի լուրջ խախտում է եղել, որի արդյունքում զոհեր եւ վիրավորներ են գրանցվել: Կողմերը միմյանց են մեղադրում ներխուժման փորձի համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում պահել ծանր ռազմական տեխնիկան, որը ավելի վաղ մոտ էր բերվել շփման գծին, իր ներկայիս տեղում եւ թույլ տալ վերադարձնել զոհվածների մարմինները, ինչպես որ երեկ համաձայնեցվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիշեցնում են կողմերին իրենց պարտավորությունները զերծ մնալ ուժի կիրառումից»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել