Լրահոս
Օրվա լրահոսը

Վեդիի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ. անկել են 120 ոչխար

Մարտ 01,2017 18:22

Մարտի 1-ին, ժամը 13:04-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի մոտակայքում գնացքը մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքը Արարատ-Արտաշատ Պիկետ 3.4 մոտակայքում (Տափերական գյուղի մոտ) բախվել է մանր եղջերավոր անասունների (ոչխար) հոտին (350 հատ). անկել են մոտ 120 ոչխար և վիրավորվել՝ 50-ը:

Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031