Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան. «168 ժամ»

Մարտ 04,2017 11:17

«Անհանգստացնող մարտեր տեղի են ունենում ԼՂ հակամարտության գոտում, դրանք տեղի են ունենալու։ Բայց ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է։ Ադրբեջանը միայնակ չի համարձակվի պատերազմի գնալ, դա միանշանակ է։ Եթե անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին, ապա ներկայումս ինքն է պայքարում իր տարածքային ամբողջականության համար, քանի որ, եթե Ադրբեջանն ունի ԼՂ հակամարտություն, ապա Թուրքիան էլ այսօր գերզբաղված է քրդական հարցով, իսկ ԱՄՆ-ը այսօր Մերձավոր Արևելքում քրդական պետության ստեղծման նախագիծ է առաջ մղում։ Հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունը պարտվել է»,- ասել է ռուս քաղաքագետ, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն ճնշումներ են բանեցնում Ադրբեջանի նկատմամբ։ «Ադրբեջանի ներկայիս արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանախագահները պայմաններ են առաջադրում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունների կատարում։ Սրանք չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը չափազանց մեծ վախ ունի, որ իրեն ԵԱՀԿ-ն կմեղադրի հրադադարի խախտման մեջ, այդ դեպքում գիտե՞ք՝ ինչ կլինի. կսկսվեն պատժամիջոցներ, Ադրբեջանը կհայտարարվի ագրեսոր, կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ ԱԽ-ում ագրեսորի դեմ բանաձև կարող է ընդունել։ Մինսկի խումբն այսօր այս սցենարով վախեցնում է Ադրբեջանին»,- ասել է Տարասովը՝ նկատելով, որ դիվանագիտական բոլոր կանոնների համաձայն՝ Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031