Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 5-ից դատախազությունում կգործի թեժ գիծ

Մարտ 04,2017 14:20
dataxazutyun

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված՝ 02.04.2017թ. կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում և ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ:

Ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19-ն են պարունակել առերևույթ
ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:

Նշված 19 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան
տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 10-ով՝ ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

19 հաղորդումներից 14-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառքի, 5-ը՝
քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի:

Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի
տեղեկատվություն ստանալու, դրանց բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով սույն թվականի մարտի 5-ից՝ ժամը 09.00-18.00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա,
ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ (010) 511-603
հեռախոսահամարով:

ՀՀ դատախազությունը հորդորում է շահագրգիռ անձանց առերևույթ ընտրական
բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները հայտնել
թեժ գծի միջոցով: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031