Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ավանդական կապերը

Մարտ 06,2017 17:48

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը մարտի 6-ին ընդունել է ԱՊՀ-ի, արտասահմանում բնակվող հայրենակիցների,  միջազգային հումանիտար համագործակցության հարցերով զբաղվող «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային գործակալության ղեկավար Լյուբով Գլեբովային եւ նրան ուղեկցող անձանց:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ավանդական կապերը, այս համատեքստում անդրադարձել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին, կարեւորել «Ռոսսոտրուդնիչեստո»-ի հետ համագործակցությունն ու դրա խորացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, կրթական, տեղեկատվական ոլորտներում հայ-ռուսական հետագա համագործակցության ձեւերին եւ հնարավորություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել ինչպես օրենսդրական մակարդակում, այնպես էլ ենթաօրենսդրական դաշտում եւ կոնկրետ ծրագրերի ու գործողությունների իրագործման ճանապարհով հայ-ռուսական հարաբերությունների խորացման խնդիրներին: Խոսվել է նաեւ երիտասարդության, հասարակության տարբեր խավերը եւ ոլորտները ներկայացնող անձանց համար իրականացվող ծրագրերի բազմազանությունը եւ բովանդակությունը ապահովելու քայլերի մասին:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031