Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ ասում ենք՝ փոխզիջումներ, երբեք չենք հասկանում ԼՂ-ն կամ Լաչինը». Գրիգոր Ոսկերչյան (Տեսանյութ)

Մարտ 07,2017 23:55

Չարենցավանում այսօր եւս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը հավաք կազմակերպեց՝ առաջնահերթ ներկայացնելով Արցախյան հակամարտության լուծման իր դիրքորոշումը, այն է՝ փոխզիջումային տարբերակը (Մադրիդյան սկզբունքներ):

«Քսան տարվա ընթացքում կյանքն ապացուցեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է, որ պետք է գնանք խաղաղության»,-հայտարարեց դաշինքի թեկնածու, Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանը:

«Երբ ասում ենք փոխզիջումներ, երբեք չենք հասկանում ԼՂ-ն կամ Լաչինը…ԼՂ-ի մասին խոսք չա»,-վստահեցրեց Ոսկերչյանը:

Հիշեցնենք՝ երեկ Ուջանում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հստակեցրել էր՝ ըստ «խաղաղության ծրագրի»՝ հայկական կողմին պետք է մնան միայն ԼՂ-ն, Քարվաճառը, Բերձորը:

«Ադրբեջանը, միեւնույնն է, չի ասի՝ «սաղ Ձեզ լինի, անկախ եղեք»,-համոզմունք հայտնեց պատգամավորի թեկնածուն: Ներկաներից մեկն էլ տարակուսեց, թե «ռուսը պետք  է նախեւառաջ դա ասի»:

«Ռուսն էլ ասի, ԱՄՆ-ն էլ ասի, միեւնույնն է՝ Ադրբեջանը դա պաշտոնապես չի ընդունի»,-հակադարձեց Գրիգոր Ոսկերչյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031