Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ անդամը՝ հանուն «Ծառուկյան» դաշինքի (Տեսանյութ)

Մարտ 10,2017 12:49

Սասուն Ավագյանը Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ է: Այսօր Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում, մինչ կմեկնարկեր «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանրահավաքը, Սասուն Ավագյանը հավաքում էր օգնությունների խնդրանքներով Գագիկ Ծառուկյանին ուղղված տեղացիների  նամակները:

Aravot.am-ի տարակուսանքին՝ լինելով ՀԺԿ անդամ, ակտիվ աշխատանք է ծավալում «Ծառուկյան» դաշինքի համար, Սասուն Ավագյանը պատասխանեց, որ ինքը հավատում է, որ ընդդիմությունը միայն միավորումով կարող է իրավիճակ փոխել եւ փրկել: Այդ պատճառով, լինելով ՀԺԿ անդամ,  ակտիվ գործակցում է նաեւ մյուս ընդդիմադիրների հետ:

Սասուն Ավագյանը վստահ է՝ հետընտրական գործընթացները բերելու են ընդդիմության միավորման եւ հաղթանակի:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031