Լրահոս
Օրվա լրահոսը

Մասիսցիների խոսքերով՝ ուսանողների համար անվճար երթեւեկությունը ապահովվում է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կողմից. «Ժողովուրդ»

Մարտ 14,2017 13:08
Ararati marz

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արտաշատում քաղաքապետարանը տեսողական խնդիրներ ունեցող անձանց ակնոց է բաժանում։ Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Քանի որ ակնոցը բաժանվում է Արտաշատի ստոմատոլոգիական պոլիկլինիկայում, «Ժողովուրդ»-ը վերջինիս տնօրեն Հակոբ Յուղուրջյանից հետաքրքրվեց՝ արդյոք ակնոցների բաժանումը կապ ունի նախընտրական շրջանի հետ։

«Դա ընդամենը մեկ օր տեղի ունեցավ եւ նախընտրական շրջանի հետ կապ չունի։ Դա սովորաբար տարվա ընթացքում քաղաքապետի կողմից է բաժանվում։ Այն ատամնաբուժարանի հետ կապ չունի, ինձանից ընդամենը քաղաքապետարանը խնդրել է մեկ սենյակ տրամադրել, իսկ ես էլ տվել եմ։ Եկել են, բաժանել են դա ու գնացել։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ իրենք անուն-ազգանուն չեն գրել, չեն ցուցակագրել։ Տեսել եմ միայն, որ մարդիկ ակնոցը ստացել ու գնացել են»,- ասաց նա։

«Ժողովուրդ»-ը քաղաքի բնակիչներից տեղեկացավ, որ Արտաշատի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի տեսողական խնդիրներով անձանց ակնոց բաժանում է։ Սակայն ամեն դեպքում, ուշագրավ է, որ այս անգամ գործընթացը հենց նախընտրական շրջանում է իրականացվում։

Նմանատիպ «զուգադիպությամբ» բարեգործական ակցիաներ են իրականացվում նույն մարզի Մասիս քաղաքում։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մասիսցի ուսանողները մարտի 1-ից Մասիս-Երեւան-Մասիս ուղղությամբ անվճար են երթեւեկում։ Առաջին հայացքից ողջունելի է, որ ուսանողների անվճար երթեւեկության համար նման պայմաններ են ստեղծվել։ Սակայն վերստին՝ արդյո՞ք այստեղ առկա չեն շատ կոնկրետ՝ նախընտրական նպատակներ, առավել եւս, որ հայտնի չէ՝ արդյո՞ք ուսանողները նաեւ հետընտրական փուլում հնարավորություն կունենան շարունակելու անվճար երթեւեկությունը։ Մասիսցիների խոսքերով՝ ուսանողների համար անվճար երթեւեկությունը ապահովվում է ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի կողմից։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031