Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Կիրանցի աշակերտները վտանգի մեջ դաս են անում

Մարտ 16,2017 21:40

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի հիմնական դպրոցի 59 աշակերտներն ամեն անգամ վախով են համակվում, երբ դպրոցի կողքով, միջպետական ավտոճանապարհով անցնում է հերթական խոշոր բեռնատարը: Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանի խոսքերով՝ արդեն 3 տարի է, ինչ դպրոցի հիմնական,ծանրություն կրող պատերը խոր ճեղքեր ունեն, որոնք գնալով ավելանում են. շենքը ձեւախեղվում է:

Դպրոցի պատերի մեծ ճեղքերը երեւում են նաեւ դրսից: Կրթական հաստատության շենքի վիճակի մասին տեղյակ են կառավարությունում: Այդ շենքը կառուցվել է 1980-ական թվականներին, շենքի հիմքում նստվածք կա: Դպրոցի շենքը գործարկելուց հետ մի անգամ կոսմետիկ նորոգման է ենթարկվել: Դպրոցի տնօրենն ասում է,որ 40 տոննանոց բեռնատարները հիմքը խախուտ կառույցի կողքով անցնելով՝ ցնցում, ավելի են խարխլում կրթական հաստատության շենքի պատերը:

Պատերի ճեղքերը ձգվում են շենքի երկրորդ հարկ, երկրորդ հարկի պատերից հող ու ավազ է թափվում, շենքի հենասալերը տեղաշարժվել են, պատուհանների ապակիներ են կոտրվել: Կիրանցի դպրոցի ուսուցիչները մտավախություն ունեն, որ փոքր երկրաշարժի դեպքում անգամ դպրոցի շենքը կփլվի,աշակերտները չեն հասցնի կառույցից հեռանալ:

Դպրոցի տնօրեն Վ. Բաբինյանն ասաց,որ ծրագիր կա այս տարի գյուղի այլ տարածքում դպրոցի նոր շենք կառուցել: Գրավոր դիմեցինք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին, հարցնելով, թե ե՞րբ է Կիրանցի դպրոցի նոր շենք կառուցվելու:

Մարզպետը մեզ հայտնել է, որ Կիրանցի դպրոցի շենքի շինարարության աշխատանքներն ընդգրկված են 2017-2019 թթ. Տավուշի մարզի միջնաժամկետ ծրագրում, ինչպես նաեւ՝ Հայաստանի տարածքային զարգացման ծրագրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031