Լրահոս
Օրվա լրահոսը

Ուջանի գյուղապետը դաշնակցական է, բայց «Կոնգրես-ՀԺԿ»-ի հետ պայմանավորվածություն կա (Տեսանյութ)

Մարտ 17,2017 17:51

Արագածոտնի մարզի Ուջան  համայնքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն ու ՀՅԴ-ն գործակցում են՝ ընտրակաշառքը բացառելու համար: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից Արագածոտնի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու, Ուջանի բնակիչ Նաիրի Մանվելյանը:

«Մեր գյուղապետը ՀՅԴ անդամ է եւ հետեւողական է, որ մեր մոտ կաշառք չբաժանեն, մենք էլ համաձայնության ենք եկել: Դա ուջանցու ինքնասիրությունը եւ արժանապատվությունը պահելու համար է: Նաեւ օրինակ ենք ծառայում մյուս համայնքների համար»,-մեզ հետ զրույցում ասաց Նաիրի Մանվելյանը:

Նա նաեւ նշեց, որ իշխանությունները նախորդ ընտրությունների ժամանակ եւս խոստումներ են տվել ու մինչ օրս չեն կատարել. «Ոռոգման ջուրն են կտրել, գյուղի զարգացման ծրագիրն էլ այդպես տեղում մնացել է»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031