Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր երկրի դրոշներն էին պարզել ՀՀԿ-ի` իջեւանյան հավաք-հանդիպման ժամանակ

Մարտ 18,2017 17:43

Մարտի 18-ին վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն  Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ուրիշ պաշտոնյաներ նախընտրական հանդիպումներ ունեցան Տավուշի մարզում: Այցը սկսվել է Դիլիջանում կայացած հանդիպումով: Ժամը 13.40-ին նախընտրական հավաք մեկնարկեց մարզկենտրոն Իջեւանի մշակույթի տան հարակից հրապարակում: Մինչ այդ Իջեւանի մշակույթի տանը Վիգեն Սարգսյանը հանդիպում է ունեցել մարզի երկրապահ կամավորականների, բնակչության հետ,որի ընթացքում  կոչ է արել առաջիկա ընտրություններում ձայն տալ ՀՀԿ-ին: Զինծառայության ընթացքում  հաշմանդամ դարձած անձինք բարձրացրել են պետության կողմից  իրենց սոցիալական վիճակի բարելավման հարցը:

Ժամը 13.40-ին Իջեւանի մշակույթի տան կից հրապարակում սկսվեց նախընտրական  հավաք-հանդիպումը: Ոստիկանները կառուցված  հարթակից մոտ 10 մ հեռավորությամբ մետաղյա արգելապատնեշ էին  տեղադրել, որից այն կողմ  ՀՀԿ  երիտասարդ ակտիվիստներն էին, Իջեւան քաղաքի  եւ տարածաշրջանի բնակիչներ: Երիտասարդները պարզել  էին եռագույն դրոշներ, որոնց 3-րդ գույնը նարնջագույնի փոխարեն դեղին էր:

Ելույթ ունեցան Արփինե Հովհաննիսյանը,Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը:  Ա. Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձավ Տավուշի մարզի ճանապարհների վիճակին, ասելով, որ մարզում ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվելու, նշելով դրանք, նա մարզի Չորաթան գյուղի անունը սխալ ասաց՝ Չորթան:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ ցանկացած ընտրություն կատարելը բարդ է, մանավանդ՝ խորհրդարանական: Նա հայտարարեց, որ պետք է հավատալ իրական խոստումներին, ասելով՝ պատկերացրեք 2 մարդ, որոնք մեքենա են առաջարկում, մեկը խոստանում է մեքենա, որը խնամք է պահանջում, վառելիքը  եւ յուղը փոխել է պետք, մյուսն առաջարկում  է մեքենա, որը անվճար է տրվում, առանց վառելիքի է երթեւեկում: Պետք է պարզել   խոստումների իրական լինելը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ Հայաստանն անկախանալուց հետո հիմնախնդիրներ է ունեցել, ՀՀԿ-ն ունեցել է նաեւ սխալներ, որոնք այդ կուսակցությունն ի տարբերություն այլոց, անկեղծորեն նշել է: Նա ասաց, որ իր որպես վարչապետ պաշտոնավարման ժամանակ Հայաստանի  տնտեսությունն աճել է, մենաշնորհները նվազել, արտահանման ծավալներն ավելացել են:

Հավաքի ավարտին  բազմաթիվ մարդիկ մոտեցան վարչապետին եւ նրան ներկայացրին իրենց սոցիալական խնդիրները: Կարեն Կարապետյանը եւ մյուս պաշտոնյաները Իջեւանից մեկնեցին Բերդ, ապա՝ Նոյեմբերյան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031