Լրահոս
Օրվա լրահոսը

«Է՞ս ա ձեր ուժեղ Հայաստանը…». Ստեփան Դեմիրճյանը՝ Երանոս գյուղում (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 18,2017 20:06

«Ցնցումներ է առաջացնում իրենց վարկանիշային համակարգը՝ «բոլորը բոլորի դեմ»…»,-Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հավաքի ժամանակ անդրադառնալով վարկանիշային ընտրակարգի հետեւանքով ՀՀԿ-ականների մասնակցությամբ տեղի ունեցող միջադեպերին, հայտարարեց դաշինքի թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ խնդիրների պատճառն այն է, որ մարդկանց մի խումբ շարունակաբար յուրացնում է իշխանությունը. «Շատ են ասում, թե պետք է ուժեղ Հայաստան, որ լուծվի Արցախի խնդիրը…Ճիշտ է ասվում, բայց է՞ս ա ուժեղ Հայաստանը…սե՞նց են ուժեղ Հայաստան կառուցում ու հզորացնում: Իրական աղքատությունը 60 տոկոս է, եթե ոչ ավելի: Եթե այս ընտրությունները կեղծվեն, դա կնպաստի արտագաղթի աճին»:

Դեմիրճյանի համոզմամբ՝ ապրիլի 2-ի ընտրությունները հնարավորություն տալիս են իրավիճակ փոխել, այդ պատճառով գիտակցված ընտրություն պետք է կատարել. «Ժողովուրդը շատ բարձր գին կվճարի, եթե խորհրդարանը ձեւավորվի կեղծիքներով եւ ընտրակաշառք բաժանելով»:


Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031