Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը չի կարծում, թե ընտրություններից հետո ստվերը կկրճատվի. «Ա1+»

Մարտ 22,2017 13:15

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2016թ. տնտեսական ցուցանիշները, նշեց, որ ունեցել ենք 0,8 իրական ՀՆԱ աճ։

Նա համեմատեց այս տարվա հունվար-փետրվար ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ` նշելով` բյուջեով նախատեսված ցուցանիշներից 15 մլրդ ավելի են հարկերը հավաքագրել. «Եթե այս տեմպերով գնանք, շատ լավ կլինի։ Ամսական ծրագրից ավելի ենք հավաքագրել, սա լավ լուրն էր։ Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա տոկոսային վճարների բեռը մեր բյուջեում իջել է` 14 տոկոսից իջել է 9.6 տոկոսի»:

Լինելով ՀՀԿ անդամ` նա նշեց, որ նախընտրական այս փուլում չի ուզում այս հարթակը քարոզչության նպատակներով օգտագործի, ու իր խոսքը կհնչի միշտ կոռեկտ. «Ըստ ձեզ` արդյոք մեր թիմը չունի ռացիոնալ մտածելակերպ, որ ավելի մեծ թվեր ներկայացնի քարոզարշավի ժամանակ։ 446 մլրդ դրամ մենք այսօր միայն աշխատավարձ ենք տալիս 2017թ. ցուցանիշներով։ Եթե բարձրացնենք աշխատավարձը, ապա ավելի, քան 300 մլրդ դրամի ճշտգրտում` բարձրացում պետք է անենք։ Կարեւոր է ոչ միայն բարձրացումը, այլեւ հետագա տարիներին այն պահպանելը։ Մենք չենք պատրաստվում աշխատավարձի, թոշակի բարձրացում անել` պարտք վերցնելու հաշվին»:

Նախարարը չի կիսում Հրանտ Բագրատյանի այն տեսակետը, որ այս ընտրություններից հետո ստվերը կկրճատվի. ըստ նրա` միգուցե միայն։

 

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031