Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայողները մաքրել են հուշարձանների տարածքները

Մարտ 27,2017 11:46

hushardzan.am. «Բանակ-կրթություն-մշակույթ» համագործակցության շրջանակում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության և Բալահովիտի թիվ Ն զորամասի հրամանատարության նախաձեռնությամբ մարտի 25-ին սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Աբովյան քաղաքի չորս, Բալահովիտ համայնքի ԵԱԶ հուշարձանների և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի տարածքներում:

Վերոնշյալ զորամասի հետ համագործակցությունն ավանդական բնույթ ունի: Պատմամշակութային ժառանգության պահպանությանը միտված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել հայրենիքի պաշտպանների համար` բաց դասեր, լուսապատկերային ցուցադրություններ (սլայդ շոուներ), թեմատիկ քննարկումներ: Ժամկետային զինծառայողները քաջածանոթ են մարզի հուշարձաններին և մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում մեր մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը:

ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար, հայրենի սահմանների պաշտպաններին մաղթել են խիզախություն, տոկունություն և խաղաղ երկինք:

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումը մինչև ապրիլի 18-ը իր շարունակությունը կունենա նաև այլ զորամասերի մասնակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031