Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վարչապետը հանձնարարեց գազ չունեցող գյուղերում այլընտրանքային էներգիան հաշվի առնել

Մարտ 30,2017 12:46

Չնայած Հայաստանում գազիֆիկացման մակարդակը 94-96 % է, եւ սա աննախադեպ բարձր ցուցանիշ է գազ չունեցող այլ երկրների համեմատ, սակայն, բազմաթիվ համայնքներում կան ջեռուցման եւ նվազագույն կենցաղային պայմանների խնդիրներ: Այսօր այս մասին կառավարության նիստում օրակարգի քննարկումից առաջ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքերով՝ համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի ուսումնասիրությունները, ինչպես նաեւ մեր համաքաղաքացիների հետ  հանդիպման ընթացքում պարզ է դառնում, որ չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման եւ նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ»:

Վարչապետը հանձնարարեց մարզպետներին, որպեսզի գյուղապետերի հետ համատեղ մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնեն գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Իսկ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին հանձնարարեց մեկ ամսյա ժամկետում հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչների հետ:

Կարապետյանի խոսքերով՝ «Որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ հաշվի առնել նաեւ ապահովման այլընտրանքային առաջակները: Մասնավորապես, արեւային մարտկոցները, վառարանները եւ այլ տարբերակները: Կառավարության աշխատակազմ ներկայացնել թե մատակարարողի, թե սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակ»:

Կարապետյանն ասաց, որ այն տարածքները, որոնք մինչ այժմ գազաֆիկացված չեն, քիչ հավանական է, որ այնտեղ շատ կլինեն բնակավայրեր կամ տեղամասեր, որոնց գազաֆիկացնելը տրամաբանական է. «Եթե տրամաբանական լիներ, վաղուց արված կլիներ: Յուրաքանչյուր համայնքի վերաբերյալ իրենց ջեռուցման ու կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները, նրանցից ընտրել լավագույնները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031