Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք». ԱԴԿ թեկնածուն՝ Տեր-Պետրոսյանին. (Տեսանյութ)

Մարտ 31,2017 21:45 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը համոզված է, որ Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը՝ «Մադրիդյան սկզբունքները», որոնց իրագործմանը կողմ է  ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, պարտվողական ծրագիր է:

«Ոչ մի թիզ հող զիջելու իրավունք չունենք: Ոչ միայն պետք է որեւէ բան չտանք, այլ հարկ եղած դեպքում կարողանանք ազատագրական նոր առաքելություն իրականացնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում: 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել