Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի օգտին ուղղորդող վստահված անձին տեղամասից հանել են՝ ներողություն խնդրել տալով

Ապրիլ 02,2017 18:27

Մալաթիա-Սեբաստիայի 7/28 տեղամասում ասացին, որ աննախադեպ մեծ թվով մասնակցություն է գրանցվել իրենց մոտ: Ժամը 17-ի դրությամբ մոտ 900 ընտրող էր քվեարկել: «Ելքի» վստահված անձն ասաց, որ հատկապես տարեց ընտրողները տեղամաս են մտնում անընդհատ կրկնելով իրենց համար՝ 6-ի 2: Ու պարզ է դառնում, որ խոսքը 6-րդ համարի ՀՀԿ-ի քվեաթերթիկի 2-րդ թեկնածուի՝ Սամվել Ալեքսանյանի օգտին քվեարկելու մասին է: Տարեցներն անընդհատ իրենց համար կրկնում են բարձրաձայն, որ չմոռանան, թե ում օգտին պետք է քվեարկեին:

Այս տեղամասից ահազանգ էինք ստացել, որ Կոմկուսի վստահված անձի անվան տակ թաղի քրեական հեղինակություններից մեկը ուղղորդում է ընտրողներին քվեարկել 6 –րդ համարի՝ ՀՀԿ-ի քվեաթերթիկում:

Մեզ հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անահիտ Ներսիսյանն այդ դեպքն այսպես նկարագրեց. «Ուղղակի մարդիկ, դա երեւի բնական է, մի քիչ իրենց էմոցիաներով կարծես թե ուղղորդում էին մարդկանց, թե ուր գնան, ինչ անեն, բայց դա սաստվեց բոլորի ներկայությամբ»:

Թե ում օգտին էին ուղղորդում՝ հանձնաժողովի նախագահը ասաց. «Բացահայտ չէին անում: Նրանց դեմքերին ծանոթ էին, նրանց գիտեին: Աչքով-ունքով էին անում, մեկ-երկու անգամ էլ թիվ շշնջացին, բայց կանխվեց: Երիտասարդները այստեղի շատ ուշադիր են: Մենք այդ մարդուն կանչեցինք, դիտողություն արեցինք բոլորի ներկայությամբ, ոստիկաններն էլ այստեղ էին: Եվ նա ներողություն խնդրեց»:

Անահիտ Ներսիսյանը նաեւ նշեց, որ մի քանի դեպք եղավ, որ սարքը մատնահետքը չէր կարդում. «Առավոտյան հոսքը շատ էր, բայց կարողացանք դռները փակել եւ ներսի եղած մարդկանց բավարարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930