Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «Որոշ տեղամասերում քվեախցի հետեւում 4 մարդ կար»

Ապրիլ 02,2017 18:55

Ապրիլի 2-ին «Մեդիա» կենտրոնում խոսելով ընտրությունների մասին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ամփոփելով իրենց դիտարկումների արդյունքները՝ նշեց. «Ամենալուրջ եւ համատարած խախտումը վերահսկվող քվեարկությունն է: Օրինակ՝ Տավուշի հյուսիսում, Գեղարքունիքի հարավ-արեւելյան հատվածներում ուղղակի վերահսկվող քվեարկություններ էին, որոնք ֆիքսել ենք տեսախցիկների միջոցով: Տավուշի հյուսիսում փորձում էինք գտնել մի տեղամաս, որտեղ ընտրողը մենակ քվեարկի, անգամ տեղամաս կար, որ քվեախցիկների հետեւում չորս մարդ կար… Վերահսկվող քվեարկության մասին ահազանգեր կային Շենգավիթից, Արարատից, տեղամասերի 52%-ում մեր դիտորդները արձանագրել են վերահսկվող քվեարկություններ 32%-ում -ում բաց են քվեարկել… Խախտումների 30 %-ը չի գրանցվել գրանցամատյանում, այնինչ դիտորդն իրավունք ունի պահանջել, որ իր տեսակետը պարտադիր գրանցվի»:

Նրա խոսքով, հանձնաժողովների նախագահները հաճախ անիրազեկ են, դրա համար էլ որոշ տեղամասերում վարչարարությունը իրականացնում է այլ անձ: Դանիել Իոաննիսյանը նշեց, որ մի տեղամասից հեռացվել է իրենց դիտորդը, Կարբիում էլ դիտորդներին հայհոյել են, իրավունքները ոտնահարել:

Անդրադարձ եղավ տեսախցիկների սխալ տեղադրմանը: Դանիել Իոաննիսյանը փաստեց, որ ընտրատեղամասերի 5%-ում տեսախցիկների տեղադրությունն այնպիսին է, որ կարող է խնդիր առաջացնել՝ կապված գաղտնիության հետ: Նաեւ հավելեց, որ պարզել են, թե Դավթաշենի 5/2 տեղամասում 92 հոգի ըստ գտնվելու վայրի ցուցակով են քվեարկում, այլ տեղ ապրելով:

«Ես եւ արտասահմանցի գործընկերներս մոտեցանք ու պարզեցինք, որ այդ մարդիկ քաղաքացիական հագուստով եւ համազգեստով ոստիկաններ: Մեր հարցերին էլ ոչ մի ողջամիտ պատասխան չստացանք: Բնականաբար ընտրողը իրավունք ունի քվեարկել ցանկացած հատվածում, բայց նրան չի կարելի ստիպել մի կողմից մեկ այլ տեղ գնալ, կոլեկտիվ գաղթել: Մի խոսքով, խախտումների այս ծավալը մեզ համար անակնկալ էր, մենք տեսանք նաեւ խախտումներ տեղամասից դուրս, ինչը եւս մտահոգիչ է: Խախտումների ծավալը գերազանցում է անգամ 2015թ հանրաքվեն: Այն, ինչ տեսնում ենք, վախեցնում է»,-ընդգծեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը : Նրա ձեւակերպմամբ, շատ հաճախ ահազանգում են, բայց նկատելի է իրավապահների անգործություն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930