Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Առնվազն 200 հազար մարդ ավել է քվեարկվել»

Ապրիլ 02,2017 21:24

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը «Մեդիա կենտրոնում» բնորոշելով խորհրդարանական ընտրությունները՝ նախ դրանք անբարոյականության որակեց ապրիլի 2-ին անցկացնելը, ապա հավելեց. « Մինչեւ ժամը մեկը-երկուսը ոչ մի հեռարձակում չէր աշխատում, փաստորեն, օրենքի դրույթը ընտրությունների կեսի ժամանակ խախտվել է, այդ ժամանակ էլ գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը, հենց այդ շրջանում են մարդկանց բերել: Այդ խառնաշփոթի մեջ ոչ ոք չէր կարողանում վերահսկել, թե տեղամասերում ինչ է կատարվում: Դրա համար էլ օրվա կեսից մեր դաշինքը հայտարարություն է արել  ընտրությունների ընթացքի մասին»:

Արամ Մանուկյանի ձեւակերպմամբ, խախտվել է ընտրությունների գաղտնիությունը, եւ նախկին ընտրություններում այս չափի ուղղորդվող քվեարկություններ չեն եղել: «Դեպքեր կային, որ մարդիկ կանգնած էին քվեարկողների հետեւում եւ վերահսկում էին ընտրողների քվեարկությունը, եւ դա ձեւակերպվում էր որպես ընտրողին օգնելու միջոց: Մեր ներկայացուցիչները դիմել են հանձնաժողովների նախագահներին, սակայն նրանք հրաժարվել են վստահված անձանց ասածները արձանագրելուց, ոստիկանները նույնպես չեն արձագանքել: Տեղամասերում հայտնաբերել ենք ծրարներ, մարդկանց ստիպել են անգամ քվեարկած ծրարներով ներս մտնել: Բոլորն էին նշում համատարած կաշառքի մասին:

Ամենամեծ խախտումը, սակայն, դա մասնակցության բարձր տոկոսն է՝ շուրջ 60 %՝ 1,6 մլն մասնակցություն: Հայաստանում այդքան ընտրող գոյություն չունի, կան վիճակագրական պարզունակ հաշվարկի ձեւեր՝ ամեն հարյուրից 65% -ն է քվեարկում: Սա կեղծիքների եւ խաբեության ռեկորդ է:  Հայաստանի իրական քվեարկողների թիվը չի կարող անցնել 1.3 միլիոնը: Ակնհայտ է, որ շատ տեղամասերում ոչ միայն հարյուր տոկոս մասնակցություն է եղել, երեւում է նաեւ, որ առնվազն 200 հազար մարդ ավել է քվեարկվել»,-հայտարարեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930