Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում (Տեսանյութ)

Ապրիլ 03,2017 16:46

Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի կայարաններից մեկում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրին:

«Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Սեննայա հրապարակ» կայարանում պայթյուն է որոտացել, կան տուժածներ»,-ասել է գործակալության աղբյուրը՝ նշելով, որ դեպքի վայրը պատված է ծխով:

Ականատեսները հաղորդել են նաև զոհերի մասին: RIA Novosti գործակալության փոխանցմամբ՝ վիրավորների թվում կան նաև երեխաներ:

Gazeta.ru-ն իր հերթին հաղորդում է, որ իրավապահ մարմինները չեն բացառում ահաբեկչության վարկածը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ որոտացել է նաև երկրորդ պայթյունը «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930