Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատեղամասից ուղիղ ծննդատուն․գյումրեցի ընտանիքներից մեկը 8-րդ, մյուսը՝ 6-րդ երեխան է ունեցել. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 03,2017 19:35

Երեկ ընտրությունների թուհուբոհին Գյումրու ծննադատանը երկու տղաներ են ծնվել, մեկը 3 կիլոգրամ 400 գրամ, մյուսը՝ 3 կիլոգրամ քաշով։ Հետաքրքիրն այն է, որ երկու ընտանիքներ էլ բազմազավակ են, մեկը ունեցել է իր 8-րդ երեխան, մյուսը՝ 6-րդ։

Արմինե Սարգսյանը գնացել է ընտրատեղամաս, կատարել  իր քաղաքացիական պարտքը, իր ձայնը տվել է Մարտուն Գրիգորյանին, որից անմիջապես  հետո տեղափոխվել է ծննդատուն։ Նա արդեն 3 տղա, 3 աղջիկ ունի, մայրը կառավարությունից ոչ մի օգնություն էլ չի ակնկալում, միայն երազում է, որ երկրում խաղաղություն լինի։ Սակայն նշենք, որ 6 երեխա ունեցող ընտանիքը ո՛չ աշխատանք ունի, ո՛չ տանիք իր գլխավերևում, ժամանակավորապես բնակվում են Լալայան 19/1 հասցեում՝ հարազատի տանը։

Իսկ 37-ամյա Մարինա Կարապետյանը երեկ ծնել է իր 8-րդ զավակին, նա 5 տղա և 3 աղջիկ ունի։ Փոքրիկին անվանել են Հովսեփ։ Մայրը կառավարությանը խնդրում է ուշադրություն դարձնել բազմազավական ընտանիքներին, խրախուսել նրանց, քանի որ կոնկրետ իր տանը 5 զինվոր են մեծանում։ Նա նեղվում էր, որ որևէ հարցով դիմելիս՝ պետական պաշտոնյաները  օգնելու փոխարեն մի բան էլ շշպռում են, թե  ձեզ ո՞վ է խնդրել  այսքան երեխա ունենալ։ «Գոնե թող աշխատատեղեր ստեղծեն, բազմազավակ ընտանիքներին ինչ-որ բանով աջակցեն, ամուսինս մշտական աշխատանք չունի»,- ասում է Մարինեն։

Այս ընտանիքի 3-ամյա աղջիկն էլ ողնաշարի խնդիրներ ունի, մայրը տեղեկացրեց, որ երեխան 5-րդ վիրահատությունն է արդեն տարել, ծնվել է առանց հետանցքի, այժմ էլ  նրա ողնաշարը բուժման կարիք ունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930