Լրահոս
Օրվա լրահոսը

Էմմա Պողոսովայի մարզական ձեռքբերումը լավագույնն է անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ

Ապրիլ 06,2017 12:27

Պլովդիվում մարտի 29-ից ապրիլի 9-ը ընթացող սուսերամարտի աշխարհի պատանիների և երիտասարդական առաջնությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, խոցասուսերակիր Էմմա Պողոսովան (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) աղջիկների պայքարում գրավել է 5-րդ տեղը, ինչը անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն ձեռքբերումն է:

Մրցումների խմբային փուլում տանելով 5 հաղթանակ` Էմմա Պողոսովան իրավունք է ստացել պայքարը շարունակելու հաջորդ՝ օլիմպիական մրցակարգով ընթացող փուլերում, որտեղ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Մեր մարզիկը հաջորդաբար հաղթել է Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Շվեյցարիայի ներկայացուցիչներին, սակայն հաջորդ՝ ութ ուժեղագույնների պայքարում զիջելով մրցակցուհուն՝ բավարարվել է 5-րդ տեղով:

Առաջնությունում մեր երկիրը ներկայացնում են 6 մարզիկ՝ Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը՝ պատանիների պայքարում, ինչպես նաև էմմա Պողոսովան, Մայքլ Հովհաննեսյանը, Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանը՝ երիտասարդների պայքարում:

Նշենք, որ խոցասուսերակիրներ Էդուարդ Օվիկյանը և Ռազմիկ Վարդանյանն իրենց մրցելույթները սկսելու է վաղը՝ ապրիլի 7-ին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930