Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը` ԿԸՀ քարտուղարին. «Դուք ձեր կոնֆետը վերցրեք, մենք գիտենք, թե ինչ կվերցնենք»

Ապրիլ 09,2017 20:45

Ապրիլի 9-ին  «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչները եկան Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ ), ներկայացրին փաստաթղթերը` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար:

Aravot.am-ը Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց` իր կարծիքով ինչով է պայմանավորված ընդամենը 3 ուժի` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկությունը:

«Ինձ թվում է, խորհրդարանական ընտրությունների արդյունքն է այսօրվա պատկերի պատճառը: Ակունքն այնտեղ է, երբ քաղաքական ուժերը սկսեցին իրենց հնարավորությունները գնահատել: Այսինքն` գնահատեցին շատ ցածր եւ փորձեցին այլեւս ընտրապայքարի մեջ չմտնել` մեկ անգամ ձախողվելուց հետո»,-պատասխանեց Վահագն Հովակիմյանը:

Փաստաթղթերն ընդունելիս ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը բոլորին կոնֆետ էր առաջարկում: «Դուք ձեր կոնֆետը վերցրեք, մենք գիտենք, թե ինչ կվերցնենք»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930