Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ. «Ժողովուրդ»

Ապրիլ 22,2017 11:43

«Դեռ 2016թ. տարեվերջին Հայաստանի իշխանությունները մեծ ոգեւորությամբ հայտարարեցին, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է Գյումրիից Մոսկվա աննախադեպ էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն դա տեւեց շատ կարճ. որոշ ժամանակ անց ընկերությունը թանկացրեց ավիատոմսերը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի երկրորդ քաղաքից ՌԴ մայրաքաղաք ամենաէժան ավիատոմսերն առաջարկում են 30 հազար դրամից սկսած: Իսկ Երեւանից դեպի Մոսկվա թռիչքներն իրականացվում են ամենաէժանը 35 հազար դրամով: Ընդ որում, ամռան ամիսներին, երբ սովորաբար ավիատոմսերի գները նվազում են, դեպի Մոսվկա մեկնելու համար 40 հազարից էժանը չի ճարվում: Այսինքն` մեծ շուքով արված ակցիան կարճ կյանք ունեցավ, եւ շոուբիսնեզի տրամաբանությամբ շոուն առաջ մղվեց` բիզնես շահերը սպասարկելու իրական ձգտումով»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930