Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ-ից նոր համակարգեր են ստացել. razm.info

Ապրիլ 25,2017 11:54

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ ծրագրերից մեկով ստացել են զորավարժությունների և վարժանքների ժամանակ օգտագործվող համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է լինում արձանագրել պայմանական խոցումները: Համակարգը Ռազմինֆոյին ներկայացրել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայող, ավագ սերժանտ Գևորգ Խունոյանը:

Զինծառայողը ներկայացրել է զենքի վրա դրվող լազերային համակարգը, որը ճառագայթ է արձակում, ինչպես նաև զրահաբաճկոնին կցվող ընդունիչները, որոնք ընդունում են ճառագայթը, գրանցում, և այդպես հնարավոր է լինում պարզել՝ արդյո՞ք տվյալ համակարգը կրողը խոցված է, կարիք ունի քողարկվելու կամ դիրքը փոխելու:

Այսպիսով՝ զորավարժությունը կատարվում է հնարավորինս մոտեցված իրական պայմաններին, սակայն մի տարբերությամբ, որ փամփուշտները իրական չեն, փոխարինվում են լազերային ճառագայթներով:

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930