Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կրճատում է Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը. Foreign Policy

Ապրիլ 25,2017 15:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր «Ամերիկան առաջին տեղում» քաղաքականության շրջանակներում պատրաստվում է կրճատել զարգացող երկրներին հատկացվող ֆինանսավորումը: Այս մասին են վկայում Foreign Policy պարբերականի տրամադրության տակ հայտնված ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթերը:

Դրանցից երևում է, որ կրճատումները սպասվում են արդեն 2018թ. ֆինանսական տարում: Մասնավորապես, Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը կկրճատվի 77,3 տոկոսով, ինչը նշանակում է, որ նախատեսված 17,633 մլն դոլարի փոխարեն Հայաստանը կստանա 4 մլն դոլար: Փաստաթղթերից երևում է, որ Ադրբեջանի ֆինանսավորումը կկրճատվի 100 տոկոսով, իսկ Վրաստանինը՝ 41 տոկոսով:

Զարգացող երկրների ֆինանսավորումները կրճատելու հաշվին ԱՄՆ-ը ցանկանում այդ միջոցներն ուղղվել ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրների լուծմանը: Նաև ենթադրվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, որը հենց պատասխանատու է այդ երկրներին օգնություն տրամադրելու համար, կմիացվի Պետքարտուղարությանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930