Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում

Ապրիլ 27,2017 14:11

2017 ապրիլի 7-ից հոկտեմբերի 15-ը Գերմանիայում ռեֆորմացիայի 500-ամյակի առթիվ բացված «Հնատիպ Աստվածաշունչ մատյաններ 100 լեզուներով» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված ցուցադրություն Հալլեում:

Հոբելյանական ցուցահանդեսի հայկական մասնաբաժինը տիպաբանորեն ընդգծում է Աստվածաշնչի թարգմանության նշանակությունն երկու ժողովուրդների մշակութային կյանքում, ինչպես նաև թարգմանիչներ Մեսրոպ Մաշտոցի և Մարտին Լյութերի մատուցած ծառայություններն իրենց ժողովուրդներին՝ ազգային գրականության ստեղծման հարցում:

Այդ զուգահեռը կապը լուսաբանվում է գերմանական պիետիզմի ականավոր ներկայացուցիչ Աուգուստ Հերման Ֆրանկեի (1663-1727) անունը կրող գիտակրթական համալիրի արխիվներում և պատմական գրադարանում պահված նյութերի և հայալեզու գրականության ցուցանմուշներով:

Վիտենբերգի Արցախյան Ավետարանի (1225), Ամստերդամում տպագրված Նոր Կտակարանի (1698) և Ակոլութ Անդրեասի կողմից «Աբդիասի Մարգարեութեան» հայերեն-լատիներեն առաջին հայագիտական հրատարակության կողքին ցուցադրված է նաև Ռուսաստանի և Արևելքի հետազոտությամբ զբաղվող Հայնրիխ Վ. Լուդոլֆի (1655-1712) նամակագրությունը, որը վկայում է Ֆրանկեի հիմնադրամի ունեցած սերտ կապերի մասին Ամստերդամի հայ տպագրիչներ Թովմաս և Ղուկաս Վանանդեցիների հետ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930