Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարինա Ալես. «Ցուցահանդեսը կազմակերպված է աշխարհը գունավորելու համար»

Մայիս 01,2017 19:35

Մայիսի 1-ին Հովհաննես Թումանյանի  տուն-թանգարանում տեղի ունեցավ Ավրորա գեղարվեստական մրցույթին  ներկայացված աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Միջոցառման ընթացքում կատարված կազմակերպչական աշխատանքների մասին խոսեցին տուն-թանգարանի տնօրեն  Մարինե Խաչատրյանը և  Ավրորա մարդասիրական մրցույթի ներկայացուցիչ Արման Ջիլանյանը:

Նարինե Խաչատրյանի խոսքով միջոցառման տեղը պատահական  ընտրված չէր:

«Թումանյանը մեծ մարդասեր ու բարերար էր »,- ասաց տնօրենը:

Մրցույթին մասնակցում էին 1107 երեխաներ՝ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում Թուրքիայից:

« Լուսանկարների թեմատիկան ևս մարդասիրական է: Կա մարդկային կյանքի արժևորում, խիզախություն, ընկերասիրություն և օգնություն»,- ասաց Մարինե Խաչատրյանը:

Արման Ջիլանյանն ասաց, որ մրցույթի կազմակերպիչները  նվերներ են պատրաստել մասնակից բոլոր երեխանների համար:

Ցուցահանդեսի ընթացքում հայտարարվեցին  մրցույթին  ներկայացված 5 լավագույն մասնակիցները, որոնք  ստացան հատուկ մրցանակներ:

Առաջին հատուկ մրցանակը ստացավ 7-ամյա Արփի Ղազարյանը: Փոքրիկ հայուհին հաղթանակը նվիրեց իր ընկերներին:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031