Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսին այլընտրանքը արդեն գոյություն ունեցող լաստանա՞վն էր (Տեսանյութ)

Մայիս 05,2017 16:35

Խորհրդարանական ընտրություններից առաջ կառավարությունը շրջանառության մեջ դրեց Լարսին այլընտրանք ճանապարհի հարցը, վարչապետ Կարեն Կարապետյանն անգամ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին հանձնարարեց քարտեզներ ուսումնասիրել եւ ճանապարհ գտնել:
Այսօր Aravot.am-ը Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է հենց Իրան-Հայաստան երկաթուղին, որը պետք է դուրս գա դեպի ԵՏՄ երկրներ, հենց այդ այլընտրանքն է, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Իրան-Հայաստան երկաթուղին դեռ քննարկման փուլում է:

Ըստ նախարարի՝ այլընտրանքի ճանապարհները դեռ քննարկում են, բայց ավելի շատ այն ռուս-վրացական հարաբերություններից է կախված:

Վահան Մարտիրոսյանը, նախարարությունում հրավիրած ասուլիսում, որպես այլընտրանք նշեց լաստանավով ճանապարհը, որի համար նոր սակագներ են սահմանվել: Նախարարի խոսքով, բանակցությունների շնորհիվ մեր բեռնափոխադրումները կարող են ավելի մատչելի սակագներով բեռներ տեղափոխել:

Մեր այն դիտարկմանը, թե խոսքը այլընտրանքային ճանապարհի մասին է, ոչ թե բեռը տեղափոխելու արժեքի, քանի որ բեռնափոխադրումներով զբաղվող մասնագետները մտահոգություն են հայտնում, որ Լարսը փակվելու դեպքում, պատահում է, որ ծովում էլ ալեկոծություն է լինում եւ բեռները երկու շաբաթով չեն կարողանում ափին մոտենալ, պարոն նախարարն ասաց` ցանկացած եղանակային պայմաններ կարող են ազդել ցանկացած ճանապարհի վրա:

Aravot.am-ին հասած տեղեկություններով, հայկական կողմը պատրաստվում է Իրանի բեռնափոխադրողների համար հանել ճանապարհների համար սահմանված վճարները: Մեր այն հարցին, թե ինչու են ճանապարհների մաշվածության համար գանձվող գումարները հանում, այն դեպքում, երբ Հայաստանի ճանապարհներով իրանական բեռնափոխադրումները ամենաշատն են իրականացվում, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ այդ հարցը քննարկման փուլում է եւ պետք է գումարի այնպիսի չափ սահմանվի, որպեսզի բեռնափոխադրողին էլ հարմար լինի: Ներկայումս, ըստ նախարարի, ճանապարհների վարձը օտարերկրյա բեռնափոխադրողների համար 200 դոլարից մի փոքր ավելին է:

Այն հարցին, թե Հայաստանի ճանապարհները անբարեկարգ վիճակում են, որքա՞ն գումար է տարեկան հատկացվում միջպետական ճանապարհների բարեկարգման, փոսալցման համար, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ 7,5 միլիարդ ճանապարհների բարեկարգման, 5 միլիարդ էլ` հիմնանորոգման:

Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի առնչությամբ էլ, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ հիմի էլ որոշ հատվածներում թերություններ կան, բայց նախկինում ավելի շատ է եղել, ինչի արդյունքում իսպանական ընկերությունը, որը ստանձնել է այս ճանապարհի կառուցումը, 5,7 միլիոն տուգանվել է:

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ հնարավոր է լինեն նաեւ վճարովի ճանապարհներ: Մեր հարցին, թե արդյոք նպատակահարմա՞ր է սոցիալ-տնտեսական նման պայմաններում ճանապարհները, այն էլ միջմարզային, լինեն վճարովի, պարոն նախարարն ասաց, որ վճարովիի հետ միասին կլինեն նաեւ անվճարները:

Մեր հարցին, թե անվճարները պատշաճ ուշադրության չե՞ն արժանանա, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ուշադրությունը կդարձվի, սակայն վճարովի ճանապարհները մի քանի ժամով ավելի կարճ կլինեն:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031