Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորաբար, մեր կողմի պատասխանից հետո հակառակորդը լռում է». ՊՆ խոսնակը՝ սահմանային իրավիճակի մասին (Տեսանյութ)

Մայիս 09,2017 14:40

Հայ-ադրբեջանական եւ արցախաադրբեջանական սահմանին այս պահին իրադրությունը համեմատաբար հանգիստ է: Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Սովորաբար, հայկական կողմի պատասխանից հետո հակառակորդը դադարեցնում է իր կրակոցները: Գուցե կարելի է իրավիճակը տոների հետ կապել, բայց կդժվարանամ հստակ պատճառ ասել»,-նշեց նա:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ երեկ Մատաղիսում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երբ զինվորական ավտոմեքենան ընկել էր ջրամբարը: «Հանգամանքները կպարզի նշանակված քննությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեք զինվոր է ջրահեղձ եղել:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ՊՆ  աշխատակիցները ծեծել են ոստիկանների, Արծրուն Հովհաննիսյանը կրկին նշեց, որ հանգամանքները կպարզի քննությունը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031