Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակը պարգևատրվեց ԱԳՆ Պատվո մեդալով

Մայիս 11,2017 19:15

Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հաջողություն մաղթելով պապական նվիրակին իր հետագա գործունեության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի և Վատիկանի, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վառ վկայությունն էր անցյալ տարի «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» նշանաբանի ներքո Ֆրանցիսկոս պապի պատմական այցը Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած բազմակողմանի աջակացության համար՝ արքեպիսկոպոս Սոլչինսկին համոզմունք հայտնեց, որ Սուրբ Աթոռի և Հայաստանի համագործակցությունը առավել կամրապնդվի ու կընդլայնվի:

Ի նշանավորումն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած արժեքավոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը արքեպիսկոպոս Սոլչինսկուն պարգևատրեց ԱԳՆ Պատվո մեդալով։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031