Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանը շնորհավորել է Շառլ Ազնավուրին

Մայիս 22,2017 14:28

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրին

Արա Բաբլոյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ժամանակի ու սերունդների միջով քայլող Ձեր արվեստը միավորում է տարբեր մշակույթներ, երկրներ ու ժողովուրդների: Այն ազգային ու համամարդկային է, երգարվեստի հանրահայտ ուղղություններից մեկին պատկանելով` միաժամանակ առանձնահատուկ` ազնավուրյան:

Նույնքան ինքնատիպ են Ձեր ձայնն ու կատարողական արվեստը, եւ այդ ամենի շնորհիվ Ձեր կատարմամբ հնչող երգերը երջանիկ ճակատագիր ունեն` երկար տարիներ վայելելով հանդիսատեսի սերն ու համակրանքը: Այսօր էլ իմ մեջ պահելով Ձեր երգերից ստացած անջնջելի տպավորություններս` ջերմությամբ եմ հիշում նաեւ Ձեզ հետ ունեցած հանդիպումներս Հայաստանում եւ Ֆրանսիայում»:

Ազգային ժողովի նախագահը մաղթել է առողջություն, արեւշատություն եւ ամենայն բարիք:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031