Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւատրումների շքերթ` Պեյո Յավորովի անվան դպրոցում

Մայիս 24,2017 17:44

Մայիսի 24-ին Երեւանի Պեյո Յավորովի անվան  131 հիմնական դպրոցում  7-8 դեսպանների ու քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ նշվեց բուլղարական գրչության տոնը: Ավանդույթներով այս դպրոցը, ինչպես պարզեցինք, սովոր է բարձրաստիճան հյուրերի. 3 նախագահ է հյուրընկալել:

Երեւանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը դպրոցի նվիրյալ տնօրեն Գրիգոր Սաֆարյանին, որը պատրաստվում է կենսաթոշակի գնալ, կթության գործում ունեցած ներդրումի համար Երեւանի քաղաքապետարանի անունից շնորհեց Երեւանի պատվավոր մանկավարժ տիտղոսը: Պարոն Սաֆարյանը մեկ այլ`  պատվավոր պարգեւատրում  էլ ստացավ. Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչևան Բուլղարիայի նախագահի անունից նրան պարգեւատրեց «Մադարյան ձիավոր» շքանշանով:

Դպրոցի տնօրենն էլ իր հերթին պարգեւատրեց Արամ Սուքիասյանին եւ Արման Սահակյանին: Վերջինս ասաց, որ իր համար մեծ պատիվ է պարգեւատրվել հարազատ դպրոցում` սիրելի ուսուցչի ձեռքով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարդամեկ says:

    Մենք նույնպես շնորհավորում ենք պարոն Գրիգոր Սաֆարյանին ,հիանալի տնորեն, հիանալի մանկավարժ եվ հիանալի մարդ .

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031