Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Մայիս 27,2017 14:22

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի հրավերով Արցախում գտնվող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համագործակցության արդյունավետ կապ է ստեղծված: «Շատ կարևոր է, որ հերթական այցը ծրագրային բնույթ ունի:

«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հետ ձևավորվող ձեր համագործակցությունը, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու Արցախի հետ կապերի ամրապնդման գործընթացին: Մենք բարձր ենք գնահատում Արցախի տնտեսության մեջ համալսարանի ունեցած տեխնոլոգիական ներդրումը և հետայսու ևս պատրաստ ենք շարունակել առկա փոխգործակցության զարգացումը»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը վարչապետին է ներկայացրել այցի մանրամասները:

Նա նշել է, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ ղեկավարության առաջարկով՝ կադրերի պատրաստման երկարատև և կայուն համագործակցություն են սկսում ընկերության հետ, որը կամրագրվի համատեղ հուշագրի ստորագրմամբ: «Շատ ուրախ ենք, որ հերթական քայլն ենք անում Արցախի հետ մեր համագործակցության ամրապնդման գործում: Համոզված եմ՝ այն նոր շարունակություն է ունենալու ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության հարցերում մեր գիտական ներուժի օգտագործման առումով»,- նշել է Ո. Մարուխյանը:

Այնուհետև, վարչապետի ներկայությամբ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը և «Բեյզ Մեթըլս» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մկրտումյանը ստորագրել են համագործակցության հուշագիրը:
Հանդիպման ընթացքում վարչապետ Ա. Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031