Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսկական հյուպատոսարանի հայկական դիմագիծը

Հունիս 01,2017 17:30

Հանրապետության 32 հասցեում գտնվող գեղեցիկ զարդաքանդակներով, իսկ ներսից գեղարվեստական մեծ արժեք ունեցող որմնանկարներով պատված այս շենքը պատմամշակութային հուշարձան է: Այն կառուցվել է 1876թ.` ճարտարապետ Ֆոն դեր Նոնեի կողմից: Ժամանակին շենքում եղել է Երեւանի նահանգապետի նստավայրը, մյուս մուտքում` պարսիկ հյուպատոսի աշխատասենյակը: «Թեեւ վերջինս այդտեղ պարսկական ինտերիեր է ձեւավորել, բայց շատ ցայտուն արտահայտված է, որ հայ նկարչի գործ է: Անգամ կասկածներ կան, թե որմնանկարների հեղինակները Հովնաթանյաններն են: Ընդ որում, որմնանկարներում գերակշռում են խաչերը, իսկ զարդանախշերում մեր խաչքարերի զարդանախշերից էլեմենտներ կան»,- «Առավոտի» հետ զրույցում շեշտում է ԻԿՕՄՕՍ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը:

Ի դեպ, 2014թ. Երեւանի քաղաքապետարանը, ընդառաջ գնալով ԻԿՕՄՕՍ-Հայաստան կազմակերպության դիմումին, շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ) եւ Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն հասարակական կազմակերպություններին:

 

Լուսանկարները` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ»

31.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930