Լրահոս
Օրվա լրահոսը

Անծայրածիր հարստություն ունեցող Գագիկ Խաչատրյանը իր գյուղի համար ոչինչ չի արել․ պնդում են բանդիվանցիները (Տեսանյութ)

Հունիս 02,2017 15:42

Ամասիայի տարածաշրջանի Բանդիվան գյուղի բնակիչների ասելով, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը արմատներով իրենց գյուղից է, սակայն վերջինս ոչնչով չի օգնել գյուղին։ «Իմ հորեղբոր թոռն է, բայց կոնկրետ գյուղի համար հեչ բան չի արել։ Միայն Ամասիային էր տիրություն անում»,-նեղվեց մեր զրուցակիցը։ Իսկ գյուղի մյուս տղամարդիկ թվարկեցին, որ նա Ամասիայում ֆուտբոլի դաշտ է սարքել, մանկապարտեզ կառուցել, գործարան հիմնել. խոսքը հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների՝ մասնավորապես ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով կառուցված կարի գործարանի մասին է, որը ղեկավարում է սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին և որտեղ միջին աշխատավարձը չի գերազանցում 25 հազար դրամը։ Աշխատավարձի չափի մասին մեզ հետ զրույցում փաստել են հենց Ամասիայում։

Մեր հարցին, թե Գագիկ Խաչատրյանին չե՞ք հիշեցրել արմատներով Բանդիվանից լինելը, գյուղի տղամարդիկ միաբերան ասացին. «Ե՞րբ է գալիս էստեղ, որ հիշեցնենք»։ Գագիկ Խաչատրյանին ազգական ներկայացած անձն էլ նեղսրտելով՝ ասաց. «Նա ինձ չի էլ ճանաչում»։:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930