Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն կազմակերպել. Սերժ Թանկյան

Հունիս 03,2017 11:23

Հայաստանում «Ավրորա» խաղաղության մրցանակաբաշխության մեկնարկից մեկ տարի անց System of a Down ռոք խմբի անդամները ավելի շատ հնարավորություններ են տեսնում՝ Հայաստանը օտարերկրացիների համար գրավիչ դարձնելու համար,  այդ թվում, միգուցե, երաժշտական փառատոնների միջոցով:

Հենց խմբի անդամներից Սերժ Թանկյանն էլ անցյալ տարի հեղինակել էր մրցանակաբաշխության թեմատիկ երգը:

Այս տարի մայիսի 28-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությանը Սերժ Թանկյանը ներկա չէր համերգային շրջագայությունների պատճառով: Այնուամենայնիվ, նա տեսաուղերձով շնորհավորել է մրցանակակիր բժիշկ Թոմ Կատինային :

«Մարդկության ցանկացած խումբ, որը դաժան տառապանքների է ենթարկվել՝ կլինի ցեղասպանության, կամ մարդու կողմից արված այլ տեսակի աղետից, պետք է ցավակցություն և ըմբռնում դրսևորի ավելի լավ, քան ցանկացած մեկը»,- ասել է Թանկյանը AFP գործակալության հետ զրույցում:

Թանկյանը նաև նշել է, որ հաճախ մարդիկ չեն կարողանում դասեր քաղել իրենց նախնիների ցավից:

«Շատ ցավալի է, որ մարդիկ, որոնք կամ որոնց պապերը դաժան տառապանքների են ենթարկվել մինչ այժմ կյանքի նկատմամբ ունեն ակնհայտորեն եսակենտրոն և անհեռատես դիրքորոշում՝ այն առումով, թե ինչպես են նրանք տեսնում իրենց կյանքը և ինչպես են ծախսում իրենց գումարները»,- ասել է նա:

Թանկյանը նշել է, որ ինքը ավելի շատ բան է ուզում անել Հայաստանում և ցանկանում է երաժշտական փառատոն հիմնել:

Երաժիշտը հույս է հայտնել, որ Հայաստանը թեև արևմտյան երաժիշտների համար ճանաչված ուղղություն չէ, բայց կարող է միանալ եվրոպական ամառային փառատոններին:

«Ես միշտ երազել եմ Հայաստանում միջազգային երաժշտական փառատոն հիմնել»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930