Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով եմ՝ մյուս ընտրություններին էդ ռեյտինգայինի խնդիրը կվերանայեն. Վարդան Այվազյան. «Հրապարակ»

Հունիս 03,2017 12:29

Ներկայացնում ենք հատված ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հարցազրույցից: Նա Կոտայքի մարզում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ու չընտրվեց։

– Ի վերջո, ռեյտինգային ընտրակարգը լուրջ խնդիրներ առաջացրեց շատերիդ համար, նույն թիմի անդամներին հանեց իրար դեմ, ու շատերդ չանցաք։ Կարելի է ասել, Ձեզ պես շատերը ռեյտինգային համակարգից «քաշվածներն» են։

– Ռեյտինգային համակարգը, նորից եմ կրկնում, ընդունել ես օրենք՝ ռեյտինգային է, ռեյտինգային չէ, մեկի մոտ եթե ստացվում է, մյուսի մոտ կարող է չստացվել։ Ինչի՞ պիտի ես թիմից նեղանամ, եթե էդ ձայների քանակությունն իմն էր։ Ռեյտինգայինը, իր պլյուսներն ունենալով հանդերձ, ունի նաեւ իր մինուսները։ Հուսով եմ՝ մյուս ԱԺ ընտրություններին էդ ռեյտինգայինի հետ կապված խնդիրը կվերանայեն։

– Պարզապես ստացվում է, որ դուք ձեր ձեռքով ձեր դեմ օրենք ընդունեցիք։

– Չէ, ինչի՞ մեր ձեռքով մեր դեմ օրենք ընդունեցինք։ Հանրապետականը 50 տոկոսից ավել ձայն է ստացել։ Հիմա, որ Այվազյան Վարդանը չի անցել, դրանից երկրագունդը ոչ փոխվելու է, ոչ էլ։ Նորից եմ կրկնում՝ դու թիմի անդամ ես։ Էնպես չէ, որ պատգամավորը, որ էնտեղ գնացել է, ավելի շատ է որոշում, քան որեւէ այլ թիմի անդամներ, որոնք դրսում են։ Եթե դու ընդհանուր թիմի մասնակից ես, եթե որեւէ խնդրի լուծման մեջ դու ընդհանուր թիմային խաղում ես, էական տարբերություն չկա, թե դու որտեղ ես գտնվում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930