Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թեհրանում կայացել են ԵԱՏՄ – ԻԻՀ բանակցությունները

Հունիս 15,2017 17:47

Հունիսի 13-ից 14-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ղեկավարած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է  ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցություններին և խորհրդակցություններին:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է համաձայնագրի նախագծի տեքստը, որը կողմերի միջև լրամշակվել և, ընդհանուր առմամբ, համաձայնացվել է, բացառությամբ որոշ դրույթների:

Քննարկվել են նաև Համաձայնագրին կից այն գյուղատնտեսական և արդյունաբերական ապրանքների ցանկերը, որոնց մասով Կողմերը առաջարկել են  կիրառել սակագնային արտոնություններ:

Խորհրդակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ նպատակ ունենալով մոտ ապագայում  ստորագրելու նշված ժամանակավոր հանաձայնագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930