Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ավագանին անվերջ ձգձգում է Ազգալդյանի անունով փողոց հիմնելը

Հունիս 21,2017 16:40

Հարգելի՛ պարոն Մարգարյան,

 

Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի մահվան 25-րդ տարելիցը: Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին մշտապես պատմենք, հիշեցնենք նման հերոսների մասին: Սակայն անհասկանալի կերպով արդեն տևական ժամանակ է, ինչ ձգձգվում է Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոցի անվանակոչումը: Այդ հարցով ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունը նախորդ գումարման ավագանին անժամկետ հետաձգվել է:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով և «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի» 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանած կարգով քաղաքացիական նախաձեռնությունը հունվար ամսին 8932 (ութ հազար ինը հարյուր երեսուներկու) ստորագրություն է ներկայացրել ավագանուն՝ «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու» հարցով:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ խնդրում եմ Ձեզ տրամադրել տեղեկություն այն մասին, թե ինչու սույն նախաձեռնության կողմից բարձրացված հարցը չի քննարկվել ավագանիում սահմանված ժամկետներում, երբ է այն ներկայացվելու ավագանու նիստում և ինչ փուլում է գտնվում տվյալ հարցի քննարկումը:

 

Հարգանքով՝

 

Արայիկ Հարությունյան

«ԵԼՔ» խմբակցության անդամ              

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930